Ինձ «փրկեց» ռուսերենին լավ տիրապետելը. Մարիամ Սարյան
Դերասանուհի Մարիամ Սարյանն, ով արդեն մի քանի ամիս է` ապրում է Մոսկվայում, կարծես թե, առաջին կարևոր փորձերն է անում մոսկովյան թատերական աշխարհում: Այդ մասին Life.panorama.am-ին հայտնեց անձամբ դերասանուհին: «Այստեղ գալու առաջին ամիսներին այնքան էլ ակտիվ չէի ստեղծագործական կյանքում, բայց, կարծես թե, առջևում բուռն ամիսներ են սպասվում: Այժմ Մոսկվայի Վալենտին Դուդնիկովի անվան հեղինակային թատրոնում երկու ներկայացումներում զբաղվածություն ունեմ: Փորձերը դեռ նոր ենք սկսել»:
Դերասանուհին ևս մեկ մասնագիտական առաջարկ ունի և հրաժարվել՝ չի պատրաստվում: Թատերախմբում ամենաերիտասարդը որոշել է դառնալ ամենաբազմազբաղը: «Շատ հետաքրքիր թիմում եմ աշխատում: Բոլորը տարիքով են, մեծ փորձով: Բայց հրաշալի մարդիկ են, որոնց հետ աշխատելուց բավականություն եմ ստանում: Նաև առաջարկ եմ ստացել դերասան և հաղորդավար Ալեքսանդր Բոյկովից՝ հանդես գալ էքսպերիմենտալ ներկայացման մեջ: Մենք խաղընկերներ ենք երկու պիեսներում էլ, որի արդյունքում ծնվեց առաջարկ՝ զուգահեռ սկսել երրորդ աշխատանքը. Բուլգակովի «Վարպետն ու Մարգարիտան» ստեղծագործության հիման վրա պետք է ստանանք երկու դերասանով ներկայացում: Նա կներկայանա որպես Կորովև, ես՝ կոտ-բեգեմոտ: Կփորձենք այդ երկու կերպարների տեսանկյունից նկարագրել բուլգակովյան և ներկայիս Մոսկվան»,-նշեց դերասանուհին:
Հոդվածն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: