Բաժիններ՝

«Կան ապացույցներ, որտեղ ֆիքսված է մեքենայի պետհամարանիշը». Արտակ Խաչատրյանի եղբայր. zham.am

zham.am-ը գրում է. Արտակ Խաչատրյանը թոքերի սալջարդ ունի, որովայնում ենթամաշկային օդ էր հավաքվում, ինչի հետևանքով երեկ վիճակը վատացել էր: Այս մասին այօր լրագրողների հետ զրույցում ասաց Արտակ Խաչատրյանի եղբայրը` Արտյում Խաչատրյանը:

Նրա տեղեկացմամբ` բժիշկները Արտակ Խաչատրյանի վիճակը գնահատում են կայուն ծանր, բացի այդ նկատվել է դրական դինամիկա. «Արտակը դեռ Մալաթիա հիվանդանոցի վերակենդանացման բաժանմունքում է: Ոստիկանությունը շուրջօրյա հսկողություն է սահմանել հենց վերակենդանացման բաժանմունքում, ինչի համար շնորհակալ եմ: Հայաստանի բոլոր քաղաքական ուժերն արձագանքեցին կատարվածի վերաբերյալ, բացի «Հայաստանի Հանրապետական» կուսակցությունից: Այնպիսի տպավորություն է, թե նրանք կա՛մ տեղյակ չեն կատարվածի մասին, կա՛մ կատարվածը նորմալ են համարում»:

Արտյոմ Խաչատրյանը նաև ևս մեկ անգամ նշեց, որ Արտակ Խաչատրյանը որևէ կապ չունի, չի ունեցել ու չի ունենա որևէ կապ քրեական աշխարհի, քրեաօլիգարխիկ աշխարհի հետ.

«Արտակի կյանքում մութ էջեր չկան, նրա վերջին տարիների գործունեությունը վերաբերում է հասարակական ակտիվ գործունեությանը»:

Արտյոմ Խաչատրյանի կարծիքով` Հայաստանում գործում է կազմակերպված բանդա, որովհետև, ըստ նրա` բանդան այլ կերպ չի լինում, քան դիմակներով, համազգեստով, զինված ու անհայտ ծագման պետհամարանիշով:

Բանախոսը նաև ընդգծեց, որ Հայաստանում գործող իրավական մարմինները բավականին շատ են՝ նման միջադեպը պարզելու և իրենց համբավը փրկելու համար.

«Արտակ Խաչատրյանի հետ կապված միջադեպը եթե չբացահայտվի, ապա հանցագործության մեղավորը իշխանությունն է: Վստահ եմ, հանցագործները լավ չէին հաշվարկել իրենց քայլերը, չէին հաշվարկել, որ կարող էր հասարակությունը նման կերպ արձագանքել»:

Մանրամասներն՝ սկզբնաղբյուր կայքում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս