Չինաստանում մահապատժի են ենթարկել հանցավոր խմբավորում հիմնած միլիարդատիրոջը
South China Morning Post-ի փոխանցմամբ` Չինաստանում մահապատժի են ենթարկել 48-ամյա միլիարդատեր Լյու Հանին, ով մեղավոր է ճանաչվել սպանությունների ու հանցավոր խմբավորում կազմակերպելու մեջ:
Հանից բացի, մահապատժի է ենթարկվել նաև նրա կտսեր եղբայր Լյու Վեյն ու հանցավոր խմբի ևս երեք անդամ: Հետաքննության տվյալներով` Լյու Հանն իր եղբոր հետ միասին 1993 թվականին կազմակերպել է հանցավոր խմբավորում, որը գերազանցապես գործել է Սիչուան նահանգում:
Բանդայի անդամները վերահսկել են տեղի ձեռնարկատերերի գործունեությունը և իրականացրել են մի շարք սպանություններ: Լյու Հանը բանդայի չորս անդամների հետ միասին մահվան է դատապարտվել դեռևս նախորդ տարվա մայիսին: Հանցավոր խմբի ևս ավելի քան 30 անդամներ դատապարտվել են տարբեր ժամկետներով ազատազրկման: