Բաժիններ՝

«Ոչ մի տարբերանշան չի եղել, ոչ մեկ չի ներկայացել, ավտոմատավոր, դիմակավոր մարդիկ առևանգել են Արտակ Խաչատրյանին և նրա ընկերոջը». Սամսոն Գրիգորյան

Քիչ առաջ 168.am-ի հետ զրույցում «Կասեցում» նախաձեռնության անդամ Սամսոն Գրիգորյանը հաստատեց այն տեղեկությունները, որ նույն նախաձեռնության անդամ Արտակ Խաչատրյանին առևանգել են Տոլսոտոյի փողոցից:

Հիշեցնենք, որ Արտակ Խաչատրյանը «Շրջանառության հարկի մասին» օրենքի դեմ պայքարող ակտիվիստներից է: Նա «Բարգավաճ Հայաստան» կուսակցության անդամ է:

Ս. Գրիգորյնաը մեզ տեղեկացրեց, որ Ոստիկանությունը տեղեկություն չունի առևանգումից ու այժմ ինքը գնում է Ազգային Անվտանգություն՝ փորձելով այնտեղից որևէ բան իմանալ:

Մենք հետաքրքրվեցինք, թե ովքե՞ր են եղել այն մարդիկ, որոնք առևանգել են Ա. Խաչատրյանին, Ս. Գրիգորյանը պատասխանեց. «Ոչ մի տարբերանշան չի եղել, ոչ մեկ չի ներկայացել, մեքենաները ոչ մի տարբերանշանով չեն եղել, ավտոմատավոր, դիմակավոր մարդիկ են եղել»:

Կարդացեք նաև

Հարցին՝ մենա՞կ է եղել Արտակը, նա պատասխանեց, որ ինչ-որ մեկի հետ է եղել, որին նույնպես տարել են:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս