Կրճատվել են «Նաիրիտի» 1700 աշխատակիցներ. «Ժողովուրդ»

«Ժողովուրդը» գրում է. Երեկ կրճատվել են «Նաիրիտ Գործարան» ՓԲԸ 1700 աշխատակիցներ։ Այս կապակցությամբ «Նաիրիտի» արհմիությունը հայտարարություն է տարածել, որում ասված է. «Կրճատվեցին ընկերության հազվագյուտ, բարձր որակավորում ունեցող մասնագետները, ովքեր տարիներ շարունակ իրենց անուրանալի ներդրումն են ունեցել գործարանի արտադրական գործընթացում։ Ընկերության արհմիությունն իր խորին երախտագիտությունն է հայտնում աշխատանքից ազատված աշխատակիցներին եւ լիահույս է, որ գործարանն, այնուամենայնիվ վերագործարկվելու է, եւ բոլոր մասնագետները կրկին վերադառնալու են աշխատանքի։ Ինչ վերաբերում է աշխատավարձի պարտքի մարմանը, ապա մենք վստահեցնում ենք, որ ձեզ հետ միասին պայքարելու ենք՝ հնարավորինս սեղմ ժամկետներում պարտքերի խնդիրը լուծելու համար»։

Ամբողջությամբ կարող եք կարդալ  «Ժողովուրդ» թերթի ցայսօրվա համարում։

Տեսանյութեր

Լրահոս