Բաժիններ՝

Շեքսպիր Հակոբյանի դին տեղափոխել են Ջերմուկ՝ պապիկի տուն

Փետրվարի 5-ին հակառակորդի կողմից սպանված պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Շեքսպիր Հակոբյանի դին արդեն տեղափոխել են Ջերմուկ՝ հայրական պապիկի տուն: Այս մասին 168.am-ին ասաց Շեքսպիրի հորեղբոր տղան՝ Ռադիկ Հակոբյանը՝ ավելացնելով, որ Շեքսպիրի ծնողները դեռևս ճանապարհին են: Նշենք, որ նրանք երկար տարիներ է՝ բնակվում են Վոլգոգրադում, Շեքսպիրը նույնպես 20 տարուց ավելի այնտեղ է ապրել և Հայաստան էր վերադարձել ծառայելու նպատակով:

Հիշեցնենք, որ դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 13-րդ կետով:

 

Կարդացեք նաև

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս