Վրաստանը բնակչության թվի համեմատ հրատարակած գրքերի ցուցանիշով 5-րդն է աշխարհում. IPA

BBC-ի փոխանցմամբ՝ Վրաստանը մտնում է բնակչության մեկ շնչին բաժին ընկնող հրատարակած գրքերի ցուցանիշով ընդգրկված է առաջատար հինգ երկրների թվում: Այս մասին են վկայել Հրատարակիչների միջազգային ասոցիացիայի ( International Publishers Association, IPA) տվյալները:

Դրանց համաձայն՝ 2014 թվականին բնակչության մեկ շնչին բաժին ընկնող գրքերի թողարկման ցուցանիշով առաջին հորիզոնականը զբաղեցրել է Մեծ Բրիտանիան, ուր նախորդ տարի տպագրվել է 184.000 գիրք:

Դրանով իսկ այդ երկրում յուրաքանչյուր մեկ միլիոն մարդու բաժին է ընկել 2870 անուն գիրք: Առաջին հորիզոնականը զբաղեցնելու հարցում Մեծ Բրիտանիային օգնել են «Հարի Փոթեր» և Ջեյմի Օլիվերի խոհանոցային գրքերը, որոնք դարձել են ամենաշատ վաճառվող գրքեր:

Երկրորդ ու երրորդ տեղերը կիսել են Սլովենիան ու Թայվանը, ուր յուրաքանչյուր մեկ միլիոն բնակչի բաժին է ընկել 1831 անուն գիրք: Չորրորդ տեղը զբաղեցրել է Իսպանիան՝ 1626 անուն գիրք, իսկ հինգերորդ տեղը՝ Վրաստանը՝ 1547 գիրք:

ԱՄՆ-ն ու Չինաստանը զբաղեցրել են համապատասխանաբար 12-րդ և 25-րդ տեղերը: ԱՄՆ-ում նախորդ տարի թողարկվել է 444.000 անուն գիրք, իսկ Չինաստանում՝ 304.912 անուն գիրք: Ավստրալիայում յուրաքանչյուր մեկ միլիոն բնակչին բաժին ընկած գրքերի ցուցանիշը կազմել է 1176 գիրք, իսկ Բելգիայինը՝ 490 գիրք:

Տեսանյութեր

Լրահոս