Մարդասիրական օգնության ծավալները նվազել են
Ըստ ՀՀ ֆինանսների նախարարության կողմից տրամադրված բեռնամաքսային հայտարարագրերի տվյալների, 2014թ. հունվար-դեկտեմբերին մարդասիրական օգնության կարգով Հայաստանի Հանրապետություն են ներմուծվել 6 053.2 տոննա ապրանքներ, որոնց արժեքը կազմել է 21.9 մլրդ. դրամ կամ 52.6 մլն. ԱՄՆ դոլար: 2013 թվականի համեմատ մարդասիրական օգնության ծավալը կրճատվել է 9%-ով։
Ստացված օգնության 38.3%-ը կազմել է քիմիայի և դրա հետ կապված արդյունաբերության ճյուղերի արտադրանքը, 16.7%-ը` մանածա- գործական իրերը, 7.9%-ը` մեքենաներ, սարքավորումներ և մեխանիզմները, 8.6%-ը` սարքեր և ապարատները, 7.5%-ը` տարբեր արդյունաբերական ապրանքները, իսկ 21.0%-ը` մնացած ապրանքները:
Նշենք նաև, որ օգնության մեծ մասը եկել ԱՄՆ-ից (18.4%), Ավստրալիայից (13.2%), Նիդերլանդներից (11.2%) և Չինաստանից (10.8%)։