Երեք տարբերակ. «Առավոտ»

«Առավոտ» թերթի գլխավոր խմբագիր Արամ Աբրահամյանը գրում է.

«Իմ խորին համոզմամբ՝ մեր երկրում չի կարող լինել եւ չպետք է լինի ներքին թշնամանք եւ ներքին ատելություն: Ինչպես այս դահլիճում, այնպես էլ իշխանության մեջ կան գրագետ, պարկեշտ մարդիկ եւ շրջանակներ, որոնք, անշուշտ, պետք է ունենան իրենց դերակատարումը Հայաստանի զարգացման գործում: Եվ ես վստահ եմ, որ մեր խորհրդաժողովում, իսկապես, տեղ չի ունենա թշնամանքի եւ անձնական վիրավորանքների բառապաշարը»: Այդ միտքն է արտահայտել իր բացման խոսքում ԲՀԿ-ական պատգամավոր Վահե Հովհաննիսյանը՝ իր կուսակցության կողմից կազմակերպված խորհրդաժողովում:

Բնականաբար, նրանից հետո ելույթ ունեցողները այս հորդորին չանսացին՝ Քիմ Քարդաշյան, փամփերսներ, կովի կրծքեր, ականջօղեր եւ այլն: Բայց եթե մի կողմ թողնենք հռետորաբանական վարժանքները ու կարդանք Վահեի հակիրճ ելույթն ամբողջությամբ, ապա կտեսնենք, որ այնտեղ փորձ կա համակարգված ձեւով ներկայացնելու ոչ իշխանական բեւեռի անելիքները: Անձամբ ես դա պատկերացնում եմ այսպես. 1/ հասարակական ճնշմամբ հասնել նրան, որ սահմանադրական փոփոխությունների գործընթացը կասեցվի, 2/ նույն ճնշմամբ նպաստել 2017 թվականի խորհրդարանական ընտրությունների քիչ թե շատ նորմալ անցկացմանը եւ ստանալ հարաբերական, ոչ բացարձակ մեծամասնություն: Ոչ բացարձակ, որովհետեւ հակառակ դեպքում կլինի նույն մենաշնորհը, որի դեմ շատ ճիշտ բառեր ասվեցին խորհրդաժողովում: Միակ ցանկալի եւ իրատեսական սցենարը դա է»:

Ամբողջությամբ կարդացեք այսօրվա «Առավոտ» թերթում:

Տեսանյութեր

Լրահոս