Ջոն Քերին կարող է մոտ ժամանակներս այցելել Վրաստան
Новости-Грузия լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին կարող է մոտ ժամանակներս այցելել Վրաստան: Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարել է Վրաստանի արտգործնախարար Թամար Բերուչաշվիլին՝ ամփոփելով իր ամերիկյան այցի արդյունքները:
Նրա խոսքերով՝ Վրաստանում պլանավորված է Վրաստան-ԱՄՆ ռազմավարական գործընկերության խարտիայի լիագումար նիստի անցկացում. «Վրաստանում լիագումար նիստ անցկացնելու համար մենք սպասում ենք պետքարտուղար Ջոն Քերիին: Հուսով եմ, որ այդ այցը տեղի կունենա շուտով»:
Թամար Բերուչաշվիլին Վրաստանի արտգործնախարարի կարգավիճակով աշխատանքային առաջին այցով ԱՄՆ է մեկնել հունվարի 28-ին: Նա հանդիպել է ԱՄՆ փոխնախագահ Ջո Բայդենի հետ և բանակցություններ է վարել ԱՄՆ պետդեպարտամենտում ու կոնգրեսում: Այցն ավարտվել է երեկ: