Բաժիններ՝

Վանում ֆիլմ կնկարահանեն Ախթամարի լեգենդի մասին

Թուրքական Son dakika լրատվական կայքի փոխանցմամբ՝ թուրքական Yıldızlar Grup ֆիլմ արտադրության ընկերությունը գեղարվեստական ֆիլմ է նկարահանելու Աղթամար կղզուն առնչվող լեգենդի մասին: Ընկերության ղեկավար Ումութ Յըլդըզը հայտարարել է, որ ֆիլմում հայ աղջիկ Թամարին մարմնավորելու է Թուղբա Օզայը, որի հետ արդեն իսկ պայմանագիր է ստորագրվել:

Յըլդըզի խոսքերով՝ ֆիլմի նկարահանման աշխատանքները մեկնարկելու են ապրիլին, Վանում: Ակնկալվում է, որ ֆիլմը պատրաստ կլինի հոկտեմբերին՝ հայ-թուրքական հարաբերությունների տարեդարձին (Ցյուրիխյան արձանագրություններ): Յըլդըզը հավելել է, որ Թուրքիայի մշակույթի նախարարությունն աջակցում է ֆիլմի նկարահանմանը:

Թուղբա Օզայն իր հերթին հայտարարել է, որ Թամարին մարմնավորելն այն դերն է, որն իր կյանքում ամենաշատն է ցանկացել խաղալ: Նա ընդգծել է, որ շատ երջանիկ է դրա համար, ինչպես նաև գոհունակություն է հայտնել ֆիլմի երաժշտության ու Վանում նկարահանվելու կապակցությամբ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս