Բաժիններ՝

Մեծ խաղարկություն «Յունիբանկում». 5 հատ iPhone 6 հեռախոս և 48’’ անկյունաչափի հեռուստացույց

«Յունիբանկում» մեկնարկում է նվերների մեծ խաղարկություն, որին կմասնակցեն  91 և ավելի օր ժամկետով ավանդ ունեցող մեր բոլոր ավանդատուները: Յուրաքանչյուր ամիս` մինչև 31.03.15թ. ներառյալ, ավանդատուները հնարավորություն կունենան շահելու 5 հատ iPhone 6 հեռախոս և 48’’ անկյունաչափի հեռուստացույց:  Խաղարկության շահողները կորոշվեն  էլեկտրոնային եղանակով` պատահական ընտրության մեթոդով:

Մրցանակային հիմնադրամը

  • յուրաքանչուր ամսվա վերջին աշխատանքային օրվա դրությամբ Բանկում 91 և ավելի օր ժամկետով ավանդ ներդրած բոլոր ավանդատուների /բացառությամբ Բանկի աշխատակիցների/ միջև, անկախ ավանդի արժույթից, խաղարկվելու է  5 հատ iPhone 6 հեռախոս
  • յուրաքանչուր ամսվա վերջին աշխատանքային օրվա դրությամբ Բանկում ՀՀ դրամով 91 և ավելի օր ժամկետով ավանդ ներդրած ավանդատուների (բացառությամբ՝ Բանկի աշխատակիցների) միջև խաղարկվելու է մեկ հատ  48’’ անկյունաչափի հեռուստացույց

Մասնակիցը չի կարող  խաղարկությունների  ընթացքում ստանալ մեկից ավել մրցանակ:

Առաջին խաղարկությունը կանցկացվի 2015թ.  փետրվարի 6-ին: Մրցանակների  հանձնման հանդիսավոր արարողությունը կանցկացվի բանկի գլխամասային գրասենյակում` մինչև հաջորդող ամսվա 15-ը:

Ավանդներ կարելի է ձևակերպել «Յունիբանկի» բոլոր 46 մասնաճյուղերում և գլխամասային գրասենյակում: Մինչև 2015թ. մարտի 1-ը բանկը հնարավորություն է ընձեռում հաճախորդներին` ֆիզիկական և իրավաբանական անձանց, օգտվել «AMD/RUR» նոր ժամկետային ավանդից, որն առանձնանում է բարձր տոկոսադրույքով`  մինչև 18% տարեկան անգամ կարճ ժամկետի` 91 և ավելի օրվա համար ՀՀ դրամով ներդնելու դեպքում: Ավանդի պայմանները բավականին պարզ են և միտված են հաճախորդների կողմից` առավելագույնս շահավետ կուտակելու և պահպանելու իրենց խնայողությունները: Բոլոր ավանդատուներին` որպես նվեր, տրամադրվում է ArCa կամ Visa Electron քարտ, ինչպես նաև կոմունալ վճարումների UNIPAY քարտ: Իրավաբանական անձանց Յունիբանկն առաջարկում է «Ինտերնետ Բանկ-Հաճախորդ» համակարգի անվճար ծառայություն:

Այն ավանդատուները, որոնք նախընտրում են խնայողությունները պահել ԱՄՆ դոլարով, կարող են ձևակերպել «Յունիբանկի»  «Շահավետ+» ավանդը, որով սահմանված է մինչև 8% տարեկան տոկոսադրույք 91 և ավելի օր ժամկետի համար:

2014թ.-ի վերջի դրությամբ «Յունիբանկի» ֆիզիկական անձանց ժամկետային ավանդների ծավալը կազմել է մոտ 80 մլրդ դրամ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս