Լյուդմիլա Սարգսյան. «Որքան ասում է՝ «Առաջ Հայաստան», այնքան խորն ենք գահավիժում»
«Որքան ասում է՝ «Առաջ Հայաստան», այնքան խորն ենք գահավիժում: Գործող իշխանությունն անկարող է բարեփոխում իրականացնել, ձախողվել են արտաքին և ներքին բոլոր ոլորտներում»,- այսօր ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի հրավիրած ոչ իշխանական քաղաքական ու հասարակական խորհրդաժողովի ժամանակ հայտարարեց ՀԱԿ-ական պատգամավոր Լյուդմիլա Սարգսյանը:
Լ.Սարգսյանը խոսեց թալանված գումարների մասին: Ըստ նրա՝ քաղաքական մենաշնորհը ստեղծել է նաև մենաշնորհ տնտեսության ոլորտում, և շան գլուխը թաղված է այստեղ: Լ.Սարգսյանի կարծիքով՝ ԵՄ-ի հետ հարաբերությունները, ԵՏՄ-ին անդամակցումը, հայ-թուրքական արձանագրություններն արտաքին ձախողումներն են:
«Անհապաղ հարկավոր է իշխանություններնի պարտադրել ժողովրդի կամքը՝ արտահերթ ընտրությունների միջոցով ձևավորել լեգիտիմ իշխանություն»,- ասաց Լ.Սարգսյանը: