Հունաստանը կարող է փետրվարի 25-ին բախվել դրամական միջոցների պակասի խնդրին. Bloomberg
![](https://168.am/wp-content/uploads/2015/02/2145124791.jpg)
Bloomberg գործակալության փոխանցմամբ՝ Եվրոպական կենտրոնական բանկը նախօրեին հայտարարել է Հունաստանի պետական պարտատոմսերի ընդունման դադարեցման մասին՝ որպես վարկի գրավական:
Հունաստանի ֆինանսական դրությանը մոտ կանգնած աղբյուրը գործակալությանը հայտնել է, որ Հունաստանի փողերը մինչև փետրվարի 25-ը կարող են ավարտվել դրամական միջոցներ: Դա կարող է տեղի ունենալ այն դեպքում, եթե վարկատուները չբարձրացնեն կարճաժամկետ փոխառությունների շեմը:
Ներկա դրությամբ այն կազմում է 15 միլիարդ եվրո: Եթե չբարձրացվի այդ շեմը, ապա կառավարությունը կարող է արդեն փետրվարի 25-ին բախվել դրամական միջոցների պակասին: Կառավարությունը կարող է ևս մի քանի շաբաթ դիմանալ ծախսերը կրճատելու շնորհիվ: