6 երեխաների մայր. 3 օր է՝ ալյուր չունենք, որ հաց թխեմ. aysor.am

aysor.am-ը գրում է. 2 տարեկան Հայկի մասին մայրիկը՝ Լուսինե Ասրյանը, ասում է՝ անսպասելի ծնվեց, Աստված այդպես կամեցավ:

Հայկը 6-րդ երեխան է ընտանիքում: Իր կյանքի 2 տարիների ընթացքում Հայկը 6 վիրահատություն է տարել, որից 3-ը՝ բարդ: Երեխան իր 4 եղբայրների և քրոջ հետ բնակվում է Կոտայքի մարզի Նոր Գեղի գյուղում։

Լուսինեն Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում ասել է, որ իրենք ապրում են սոցիալական ծանր վիճակում:

«Ես բժիշկներից շատ շնորհակալ եմ, անում են անհրաժեշտ ամեն ինչը, սակայն երեխաներիս հետ ապրում ենք ամսական 53 հազար դրամ նպաստով: Հիվանդանոցից դուրս մեզ անհրաժեշտ է Эспумизан, Феррум лек 50 мг/мл сироп, Пимафукорт мазь, Флуцинар Н мазь, Дуфалак, Нурофен, կտավհատի ձեթ, ստերիլ բինտ, մառլյա և Pampers 5-6 համարի, երեխայի արյունահոսած շորերը լվանալու համար ախտահանող միջոցներ, որ չեմ կարողանում գնել։ Ես չեմ աշխատում, վատառողջ եմ, եթե մեծ տղասներս չլինեին, ես չգիտեմ՝ ինչ էի անելու»,- ասաց նա:

Լուսինեի խոսքով՝ երեխաները սոցիալական վիճակի պաճառով հաճախ չեն կարողանում դպրոց գնալ:

«Մեծս՝ Համլետը, 16 տարեկան է, ինքն է խնամում Հայկին, 9-րդ դասարանից շատ բացակայությունների պատճառով 2 տարի մնաց նույն դասարանում և էլ դպրոց չի հաճախել: Նարեկս 13 տարեկան է, 6-րդ դասարանից բացակայությունները շատ էին լինում, որովհետև վառելիք է հայթայթում, մնում էր նույն դասարանում, ինքն էլ 2 տարի դպրոց չի հաճախել: Սարգիսը մարտին կդառնա 9 տարեկան, ու Դիանան՝ 6 տարեկան է, դպրոց 3 օր չեն գնում, մի օր գնում են, որովհետև հետս հաճախ ստիպված եմ լինում հիվանդանոց բերել, որ տանը մենակ չթողնեմ, իսկ Արամիսկ 4 տարեկան է, դպրոց դեռ չի հաճախում»,- պատմեց նա:

Հաշվեհամարն է՝ 220114082450000 ստացող` Լուսինե Ասրյան:
Հեռ` 077 817719

Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:

Տեսանյութեր

Լրահոս