Բաժիններ՝

Տիգրան Խզմալյանին, Արգիշտի Կիվիրյանին, Ավետիք Իշխանյանին և Լուսինե Սահակյանին ճանաչել են տուժող

Տիգրան Խզմալյանը, ում այսօր հրավիրել էին Հատուկ քննչական ծառայություն, իր ֆեյսբուքյան էջում գրել է. «Այցելությունս Հատուկ քննչական ծառայություն բավական զարմանալի էր: Ինձ ու ևս երեք հոգու` Արգիշտի Կիվիրյանին, Ավետիք Իշխանյանին և Լուսինե Սահակյանին ճանաչել են տուժող ս.թ. հունվարի 15-ին ՌԴ դեսպանատան դեմ բողոքի ցույցի ժամանակ ոստիկանության կողմից անօրինական գործողությունների հետևանքով: Այսպիսի բաներ:

Մյուս երեքի դեպքում իմ գրածը ենթադրություն է, հիմնված իմ գործի նյութերի վրա, հուսով եմ, նրանք շուտով կմեկնաբանեն դա ինքնուրույն: Բացատրել արդարասիրության այա տարօրինակ պոռթկումը ես դեռևս չեմ կարող, սակայն որոշ կապ եմ տեսնում գլխավոր դատախազ Կոստանդյանի ռուսներին այսօր ուղղված`գործի քննությունը ՀՀ իրավասության փոխանցելու դիմումի հետ, որը մենք բոլորս պահանջում էինք շաբաթներ շարունակ: Կտարածվի՞ սա արդյոք նաեւ Գյումրիում տուժած մեր ընկերների վրա` չգիտեմ: Արդյոք սա միջազգային կառույցների ճնշո՞ւմն է, թե՞ մոսկովյան հերթական խաղ` կտեսնենք: Առայժմ այսքանը»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս