Բաժիններ՝

Հովիկ Աբրահամյան. «Կընդունենք որոշում, որը կնպաստի մեր երկրում փոքր և միջին ձեռնարկությունների զարգացմանը»

ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը խոստանում է շրջանառության հարկի հետ կապված այնպիսի որոշում ընդունել, որը կնպաստի Հայաստանում փոքր և միջին ձեռնարկությունների զարգացմանը: Լրագրողների հետ ճեպազրույցում վարչապետը նշեց, որ քննարկումները շարունակվում են բոլոր շահագրգիռ կողմերի հետ:

«Այդ ընթացքում մենք կքննարկենք հարցը բոլոր շահագրգիռ կազմակերպությունների, ՓՄՁ-ների, հասարակական կազմակերպությունների, ինչպես նաև քաղաքական ուժերի հետ: Կքննարկենք և կընդունենք որոշում, որը կնպաստի մեր երկրում փոքր և միջին ձեռնարկությունների զարգացմանը»,- ասաց Հ.Աբրահամյանը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս