Մենք խորապես անհանգստացած ենք վերջերս տեղի ունեցած լրջագույն բռնություններով. Ուորլիք

«Ամերիկայի Ձայն» ռադիոկայանին տված հարցազրույցի ժամանակ ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը հայտարարել է, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները լուրջ անհանգստություն են հայտնում Ղարաբաղյան հակամարտության գոտում վերջին շաբաթներին տեղի ունեցած բռնությունների կապակցությամբ.

«Մենք խորապես անհանգստացած ենք այն լրջագույն բռնություններով, որոնք վերջերս տեղի են ունեցել շփման գծում և հայ-ադրբեջանական սահմանում: Վերջին շրջանում նկատվող միջադեպերն ու բռնության շիկացումն ուղղակիորեն վնասում է տարածաշրջանի բոլոր երկրներին:

Մենք նախատեսում ենք շուտով այցելել տարածաշրջան և բոլոր կողմերի հետ բանակցություններ անցկացնել, ինչպես նաև նախատեսում ենք բանակցություններ վարել նախագահների հետ»:

«Ամերիկայի Ձայն»-ը Ուորլիքի հետ հարցազրույցն ամբողջությամբ կներկայացնի ավելի ուշ:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Փետրվար 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունվար   Մարտ »
 1
2345678
9101112131415
16171819202122
232425262728