Բաժիններ՝

Լուկաշենկոն ցանկանում է Սոչիում իր արձակուրդի ժամանակ հանդիպել Պուտինին

Ռուսական РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն կարճատև արձակուրդով գտնվում է Սոչիում: Այս մասին երեկ հայտնել է «Բելառուս 1» հեռուստաալիքը:

Վերջինիս հաղորդմամբ՝ Լուկաշենկոն հուսով է Սոչիում հանդիպել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: Լուկաշենկոն պլանավորել է Սոչիում ծանոթանալ բելառուսական մարզական-զբոսաշրջային բազայի զարգացման պլանին, ինչպես նաև վարել մի շարք բանակցություններ:

Չի բացառվում, որ Սոչիում կարող է տեղի ունենալ Բելառուսի ու Ռուսաստանի նախագահների հանդիպումը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս