2015 թվականին Ռուսաստանում աշխատավարձը կնվազի մոտ 10 տոկոսով. մամուլ
Ռուսական Коммерсантъ թերթի փոխանցմամբ՝ Ռուսաստանի տնտեսական զարգացման նախարարությունը կառավարությունում մտցրել է 2015 թվականի սոցիալ-տնտեսական զարգացման ուղղված կանխատեսում:
Կանխատեսվում է, որ մեկ բարել նավթի տարեկան միջին գնի պահպանման և արտահանման ենթակա հիմնական ապրանքների գնանկման դեպքում կորուստները կլինեն աննշան. ՀՆԱ-ն կկրճատվի միայն 3 տոկոսով: Սակայն անկախ տնտեսագետները նույն պայմաններում կանխատեսում են կրկնակի ավելի անկում:
Բացի այդ, կանխատեսվում է, որ 2015 թվականին աշխատավարձը կնվազի 9.6 տոկոսով, իսկ ներդրումները՝ 13.7 տոկոսով: Կապիտալի արտահոսքը կկազմի 5 միլիարդ դոլար:



