Հռոմի պապ Ֆրանցիսկոսը պատարագ է մատուցելու Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի կապակցությամբ

Catholic News Herald-ի փոխանցմամբ` Հռոմի պապ Ֆրանցիսկոսն ընթացիկ տարվա ապրիլին Վատիկանի Սուրբ Պետրոս տաճարում մատուցելու է պատարագ` նվիրված Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին:

Այդ մասին նշված է Վատիկանի տարածած հայտարարությունում. «Պապ Ֆրանցիսկոսն ապրիլին պատարագ կմատուցի կաթոլիկ հայերի համար` կապված Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի հետ»:

Հիշեցնենք, որ սրանից առաջ հաղորդվել էր, թե Հռոմի պապ Ֆրանցիսկոսը 2005 թվականին (երբ նա դեռ Հռոմի պապ չէր) Բուենոս Այրեսում Հայոց ցեղասպանության 90 ամյակին՝ զոհերի հիշատակին նվիրված խաչքարի տեղադրման ժամանակ ասել է, որ փափագում է թաղվել այդ հուշարձանի տակ:

Տեսանյութեր

Լրահոս