Բաժիններ՝

Հիմնադիր խորհրդարան. Լրագրողին տեղափոխել են հիվանդանոց, Ժիրայր Սեֆիլյանը և երթի բոլոր մասնակիցները ստացել են մարմնական վնասվածքներ

Հիմնադիր խորհրդարանը քիչ առաջ հաղորդագրություն է տարածել, որում նշված է. «Բերձոր չհասած ոստիկանական մեքենաներով անհայտ անձիք հարձակվել են ավտոերթի մասնակիցնեի վրա, ծեծի են ենթարկել, կոտրել բոլոր մեքենաները և դրոշները: Վիրավորվել է Նոյյան Տապան-ի լրագրողը, նրան տեղափոխել են հիվանդանոց: Ժիրայր Սեֆիլյանը և երթի բոլոր մասնակիցները ստացել են մարմնական վնասվածքներ»:

Հիշեցնենք, որ ավելի վաղ Հիմնադիր խորհրդարանը հաղորդագրություն էր տարածել՝ նշելով, որ Բերձորում անհայտ անձինք ծեծի են ենթարկել մի խումբ մարդկանց, որոնց մեջ է նաև Քերոփ Ղազարյանը, Մխիթար Ավետիսյանը, որոնց մեջ կային նաև ազատամարտիկներ, ովքեր պետք է դիմավորեյին Երևանից-Արցախ ավտոերթով մեկնող մեքենաներին։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունվար 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Դեկտեմբեր   Փետրվար »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031