Կես տարի անց կինը հայտնել է բռնաբարության փորձի մասին
2014թ. դեկտեմբերի 17-ին ոստիկանություն դիմած կինն իրավապահներին հայտնել է, որ ինչ-որ անձինք իրեն առևանգել ու փորձել են բռնաբարել: «Փաստինֆոյի» փոխանցմամբ՝ կնոջ հաղորդման հիման վրա նախապատրաստված նյութերով պարզվել է, որ կնոջ հայտնած դեպքը տեղի է ունեցել 2013թ. ամռանը, բայց հստակ օրը կինն արդեն չի հիշում:
Նա կարողացել է հայտնել միայն, որ դա եղել է հուլիս-օգոստոս ամիսներին, գիշերը՝ ժամը 3-ին: Ջրվեժի տրոլեբուսային պարկի մոտից «Մերսեդես-Բենց» ավտոմեքենայով իրեն անծանոթ 2 տղամարդ առևանգել են ու տարել Էրեբունի թանգարանի մոտ, որտեղ ավտոմեքենայի մեջ փորձել են բռնաբարել:
Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: