Բաժիններ՝

Երևանցուն ի՞նչ օգուտ տրանսպորտային երթուղիների ուղեգծերի վերանայումից

Սույն թվականի հունվարի 27-ին Երևանի քաղաքապետարանի տարածած մամլո հաղորդագրության համաձայն՝ Մայրաքաղաքի վերգետնյա հասարակական տրանսպորտի  որոշակի ուղեգծերում նկատվող ուղևորահոսքի նվազումով պայմանավորված  հունվարի 26-ից որոշ երթուղիներից օգտվող քաղաքացիներն այսուհետ կսպասարկվեն տվյալ երթուղուն զուգահեռ գործող այլ երթուղիներից:

Հաղորդագրությունից մասնավորապես հանվել են թիվ 11, թիվ 15, թիվ 31, թիվ 51, թիվ 40, թիվ 30 ավտոբուսային երթուղիներն ու որոշ  դեպքերում  քաղաքացիներին  առաջարկվում է օգտվել միայն երթուղային տաքսիների ԳԱԶԵԼՆԵՐ-ի ծառայությունից:

Սույն մամլո հաղորդագրությունից հետևում են մի շարք հարցեր.

  • Ինչո՞վ է պայմանավորված որոշակի ուղեգծերում նկատվող ուղևորահոսքի նվազումը,
  • Վերոնշյալ երթուղիների  ավտոբուսները ո՞րտեղ են օգտագործվելու,
  • Քանի՞ ավտոբուսներ էին սպասարկում վերոնշյալ 6 երթուղիները,
  • Արդյո՞ք  ավտոբուսային  երթուղիների վերանայման գործընթացում հաշվի են  առնվելու Երևանի ծայրամասերում ապրող քաղաքացիների  համար  երեկոյան ժամը 8-ից հետո տրանսպորտի հետ կապված խնդիրները: Մասնավորապես, լսելո՞ւ եք Ծարավ Աղբյուր թաղամասի բնակիչների երկարատև բողոքներն այն մասին, որ ընդամենը 2 միկրոավտոբուսային` թ. 34 և թ. 38  երթուղիներն են աշխատում այդ ուղղությամբ, այն էլ մինչև երեկոյան ժամը 8-ը, որտեղ տեղակայված են ՊՐՈԹԵԶԱՎՈՐՄԱՆ ԿԵՆՏՐՈՆԸ, «ԱԹԵՆՔ ՄՍԱՄԹԵՐՔ » արտադրությունը, ԱՐԹՄԵԴ բժշկական կենտրոնը և իհարկե թաղամասի շենքերը:

Որքանո՞վ է քաղաքապետարանի սույն նախաձեռնությունը օգնելու երևանցիների   տրանսպորտի ոլորտում առկա խնդիրների լուծմանը:

Անահիտ Բախշյան
Երևանի ավագանու «Բարև Երևան» խմբակցության անդամ

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս