Բաժիններ՝

Վնասվածքներ պատճառողները հայտնաբերվել և ձերբակալվել են

2014 թ. դեկտեմբերի 23-ին հիվանդանոցից ոստիկանության Նոր Նորքի բաժնում հաղորդում էր ստացվել, որ «պոլիտրավմա, գանգուղեղային տրավմա և ալկոհոլային հարբածություն» ախտորոշմամբ բուժօգնության է տեղափոխվել 1976 թ. ծնված Արման Բ.-ն:

Մեկնած օպերատիվ խմբին նա հաղորդում էր տվել, որ նույն օրը, ժամը 01.00-ին, Արարատի մարզի Ավշար գյուղի խանութի մոտ, վիճաբանության ժամանակ, 3 անծանոթ անձինք ձեռքերով ու ոտքերով հարվածել են իր մարմնի տարբեր մասերին և պատճառել վնասվածքներ:

Ոստիկանության Արարատի բաժնի ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ Արման Բ.-ն վնասվածքները ստացել է 2014 թ. դեկտեմբերի 22-ին, ժամը 23.00-ի սահմաններում, Վեդի քաղաքում, 1970 թ. ծնված Գևորգ Տ.-ի և 1982 թ. ծնված Էդիկ Մ.-ի հետ կենցաղային հարցերի շուրջ ծագած վիճաբանության ժամանակ:
Գևորգ Տ.-ն և Էդիկ Մ.-ն ձերբակալված են:

Կատարվում է քննություն:

ՀՀ ոստիկանություն                               

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս