Նոր ամբիոնի վարիչ բժշկականում՝ ձայների ճնշող մեծամասնությամբ. «ՉԻ»

«ՉԻ»-ն դեռևս տարեվերջին տեղեկացրել էր, որ սպասվում են Թերապևտիկ և ընտանեկան ստոմատոլոգիայի ամիբոնի վարիչի ընտրությունները։ Այդ պաշտոնի համար առաջադրված էին 3 թեկնածուներ՝ Թերապևտիկ և ընտանեկան ստոմատոլոգիայի ամբիոնի պրոֆեսոր Մարինա Մարգարյանը, Հայկական բժշկական ինստիտուտի մանկական ստոմատոլոգիայի ամբիոնի վարիչ Լևոն Անդրեասյանը և Ստոմատոլոգիական ֆակուլտետի դեկան, թերապևտիկ և ընտանեկան ստոմատոլոգիայի ամբիոնի դոցենտ Լազար Եսայանը։

Ընտրությունները կայացել է երեք փուլով։ Առաջին՝ ամբիոնական նիստի երաշխավորության փուլում փակ-գաղտնի ընտրություններում, ամբիոնի 21 մասնակիցներից 18-ը հաջորդ փուլի համար երաշխավորել էր Լազար Եսայանին։

Երկրորդ փուլում՝ Ստոմատոլոգիական ֆակուլտետի 30 հոգանոց խորհուրդը միաձայն՝ 30 ձայնով դարձյալ փակ գաղտնի քվեարկությամբ ընտրել է Լազար Եսայանին։ Լևոն Անդրասյանը այս փուլին չի մասնակցել, քանի որ նա համարվում է դրսից առաջադրված թեկնածու, այսինքն՝ նա համալսարանական չէ։ Իսկ Մարինա Մարգարյանը ֆակուլտետի խորհրդի կողմից չի երաշխավորվել՝ ստանալով 9 ձայն։

Երեկ արդեն կայացել է ընտրությունների վերջնական կարևորագույն փուլը։ Համալսարանի մեծ՝ 80 հոգանոց գիտական խորհուրդը ընտրել է ամբիոնի վարիչ։ Քվեարկությանը մասնակցել է 75 մարդ։ Գաղտնի քվեարկության արդյունքում Լազար Եսայանը ստացել է ձայների ճնշող մեծամասնությունը։ Վերջինիս օգտին քվեարկել է 52 մարդ, 9-ական ձայներ են ստացել մյուս երկու թեկնածուները՝ Մարինա Մարգարյանը և Լևոն Անդրեասյանը։ 2 ձայն անվանվեր է ճանաչվել, իսկ երեք մարդ էլ բոլորին դեմ է քվեարկել։

Այսպիսով, այսուհետ Թերապևտիկ և ընտանեկան ստոմատոլոգիայի ամբիոնի վարիչի պարտականությունները կկատարի Լազար Եսայանը։ Վերջինս բավականին հարուստ կենսագրություն ունի, և համակարգում է 1986 թվականից։

Ամբողջությամբ կարդացեք «Չորրորդ իշխանություն» թերթի այսօրվա համարում։

Տեսանյութեր

Լրահոս