Բաժիններ՝

Քաղաքացին մոտեցել է պատուհանին և փորձում է ցած նետվել

ԱԻՆ-ից տեղեկացնում են, որ հունվարի 30-ին, ժամը 17.13-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Օհանովի փողոցի շենքերից մեկի հոգեպես անհավասարակշիռ վիճակում գտնվող քաղաքացին մոտեցել է պատուհանին և փորձում է ցած նետվել. անհրաժեշտ է օգնություն: Դեպքի վայր են մեկնել ՃԿԿ ՕԽ-ն, ՀՆՓԱԻԿ փրկարար ջոկատը և մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է քաղաքացու ինքնությունը. քաղաքացի Ս. Թ.-ն (ծնվ. 1989թ.) գտնվում է հոգեպես անհավասարակշիռ վիճակում (հաշվառված է հոգեբուժական կլինիկայում) փորձել է 6-րդ հարկի պատուհանից ցած նետվել, ինչը կանխվել է տեղի ուժերով:

Մինչ շտապօգնության հոգեբուժական բրիգադի ժամանելը` Ս. Թ.-ն գտնվել է ոստիկանների և փրկարարների հսկողության ներքո, այնուհետև տեղափոխվել է «Ավան» հոգեբուժական կլինիկա:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս