Հրայր Հովնանյանը 500 հազար դոլարի նվիրատվություն է խոստացել Ամերիկայի հայկական համագումարին

Մինչ համայն աշխարհի հայերը սկսում են հիշատակել 1915թ. Հայոց Ցեղասպանության 100-ամյա տարելիցը, Ամերիկայի հայկական համագումարը աշխատում է ամբողջ Միացյալ Նահանգներում մի քանի միջոցառումների պլանավորմամբ, ինչպես նաև աշխատում է առաջ մղել հայերի հիմնախնդիրները ԱՄՆ Կոնգրեսում: Այս համատեքստում Ամերիկայի հայկական համագումարի Հոգաբարձուների խորհրդի նախագահ Հրայր Հովնանյանը 500 հազար ԱՄՆ դոլարի համարժեք նվիրատվություն է խոստացել Ամերիկայի հայկական համագումարին 2015 թվականի ընթացքում:

«Հրայրի նվիրվածությունը և շարունակական աջակցությունը Համագումարի գործունեությանը իրապես ակնառու է և կօգնի մեզ հետագայում մեր աշխատանքի առաջխաղացմանը, հատկապես այս հույժ կարևոր 100-ամյա տարելիցի շրջանակներում»,- նշել է Համագումարի գործադիր տնօրեն Բրայան Արդունին:

1997թ.-ի Հրայրի տեսլականը և 1 մլն ԱՄՆ դոլարի ներդրումը նպաստեց Հայ ազգային ինստիտուտի (ՀԱԻ) ստեղծմանը, որը կարճ ժամանակում դարձավ Հայոց Ցեղասպանության ուսումնասիրման առաջատար ռեսուրսային կենտրոն և Համագումարի հետ կապված ազդեցիկ կառույց: Այսօր ՀԱԻ-ն` ցեղասպանության վերաբերյալ փաստաթղթերի և հետազոտությունների լուսաբանման առաջատարն է: Միայն 2014թ.-ին ՀԱԻ կայքը ուներ ավելի քան 3 մլն դիտում:

Պրն. Հովնանյանի առատաձեռն նվիրատվության մասին հայտարարվեց Համագումարի տարեսկզբի ընդունելությանը Ֆլորիդայի Բոկա Ռեյթոն քաղաքում և այս ամսվա սկզբին Համագումարի ամենայմա ամանորյա հավաքին Լոս Անջելեսում:

Պրն. Հովնանյանի համարժեք նվիրատվությունը վերաբերում է այն նոր անդամներին, ովքեր միացել են Համագումարին, և ներկայիս անդամների նվիրատվությամբ գոյացած հավելյալ գումարիներին։ Յուրաքանչյուրը կարող է միանալ Համագումարին առցանց հետևյալ կայքում` www.aaainc.org:

Ամերիկայի հայկական համագումար

Տեսանյութեր

Լրահոս