Ձկնաբուծարանից ձուկ են գողացել
Հունվարի 27-ին, ժամը 06.30-ի սահմաններում, ոստիկանության Մասիսի բաժնի ծառայողները 1972 թ. ծնված Արթուր Բ.-ի վարած «ԳԱԶ-3110» մակնիշի ավտոմեքենայի բեռնախցիկում ձուկ են հայտնաբերել:
Վարորդը հայտարարել է, որ ձուկը իրեն տվել են իր ծանոթներ ոմն Ռոման և Գեղամ, և որ այն իրենց կողմից գողացվել է Մասիս քաղաքին հարակից ձկնաբուծական լճերից:
Պարզվել է, որ Ռոմանը 1973 թ. ծնված Ռոբերտ Ֆ.-ն է, Գեղամը` 1983 թ. ծնված Գեղամ Ա.-ն: Նրանք գողությունը կատարել են նույն օրը, ժամը 01.00-ի սահմաններում, Սայաթ-Նովա գյուղի տարածքում գտնվող ձկնաբուծական տնտեսությունից` գողանալով ընդհանուր առմամբ 79 կգ «թառափ» տեսակի 25 ձուկ` ընկերությանը պատճառելով մոտ 250.000 դրամի նյութական վնաս:
Գողոնը ներկայացվել է հետաքննության մարմնին:
Հանգամանքները պարզվում են:
Մասիսի քննչական բաժնում նախապատրաստվում են նյութեր:
ՀՀ ոստիկանություն