Հայ տղամարդկանց մուտքն արգելվել է «Պիրամիդա» գիշերային ակումբ. «Փաստինֆո»
«Պիրամիդա» գիշերային ակումբը ԻԻՀ քաղաքացիների համար «հրապուրիչ» դարձնելու նպատակով նախ արգելվել է հայ տղամարդկանց՝ ակումբ մուտքը, ապա մարմնավաճառների համար գործել են հատուկ զեղչեր, որպեսզի ակումբում ծանոթացած ազգությամբ պարսիկ տղամարդկանց մատուցեն ինտիմ բնույթ ծառայություններ։ Այս մասին գրում է «Փաստինֆո»-ն:
Ըստ մեղադրանքի՝ Սայաթ-Նովա պողոտայի վրա գտնվող «Պիրամիդա» գիշերային ակումբի տնօրեն Ա.Կարապետյանն առավել նյութական օգուտ ստանալու նպատակով համաձայնության է եկել ՀՀ-ում բնակվող 2 ԻԻՀ քաղաքացիների հետ և միասին կազմակերպել են մարմնավաճառների ծառայություններով հետաքրքրված ԻԻՀ քաղաքացիների՝ գիշերային ակումբ այցելությունները հրապուրիչ դարձնելու և ակնկալվող շահույթը դրա հաշվին մեծացնելու դիտավորությամբ, պոռնկությամբ զբաղվող մարմնավաճառների մուտքը գիշերային ակումբ դարձրել են անվճար:
Բացի այդ, մարմնավաճառների համար ակումբի բարից օգտվելու դեպքում կիրառվել են զեղչեր, ակումբում իրանցի հաճախորդների հետ նրանց շփումների և ինտիմ ծառայություններ մատուցելու վերաբերյալ ձեռք բերվող պայմանավորվածությունների անկաշկանդ ընթացքն ապահովելու նպատակով արգելել են հայ տղամարդկանց մուտքն ակումբ:
Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքի: