Բաժիններ՝

Ասֆալտապատված դիտահորը բազմաթիվ խնդիրների պատճառ է դարձել (տեսանյութ)

Ankyun3.am-ը գրում է. Տարիներ առաջ Ալավերդու առաջին զանգվածի 21-րդ շենքի առաջին հարկի բնակարաններից մեկի սեփականատերը համաձայնել է իր բնակարանը փոխանակել 5-րդ հարկի բնակարաններից մեկի հետ: Առաջին հարկ տեղափոխվածները դրանից հետո սկսել են շենքը հարմարեցնել իրենց կարիքներին. պատուհանի փոխարեն դուռ են դրել, դեպի այդ դուռը բերող ուղին էլ ասֆալտապատել, ասֆալտի ծածկույթի տակ թողնելով շենքի կոյուղատարի անխափան գործելը կարգավորող դիտահորերից մեկը: Արդյունքը ոչ միայն այդ, այլև հարևան շենքերի բոլոր բնակիչների համար եղել է խնդիրների ավելացումը: Խնդիրը քաղաքապետարանինն է՝ թե՛ այդ շինարարության օրինական, և թե ապօրինի լինելու դեպքում, որովհետև դիտահորը փակելու թույլտվություն տալն անհեթեթ որոշում է, առանց որոշումների շինարարությունները չվերահսկելը՝ ամենաթողություն:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս