Ալավերդու բնակիչները շարունակում են վտանգել իրենց՝ անցնելով երկաթգծի մեջտեղով (տեսանյութ)
Ankyun3.am-ը գրում է. Արդեն երկուսուկես տարի է՝ Ալավերդու Թումանյան փողոցն ու Հայպետշին թաղամասն իրարից բաժանում է ոչ միայն երկաթուղային ճանապարհը, այլ նաև այդ ճանապարհը պատնեշող պատը: Շատ ալավերդցիներ, սակայն, շարունակում են անցնել երկաթգծի մեջտեղով՝ չիմանալով կամ անտեսելով այն փաստը, որ գնացքների արագությունն անհամեմատ մեծացել է: