Բաժիններ՝

Փոքրիկ Էմինի վիրահատության համար մինչև փետրվարի 11-ը 1500 ԱՄՆ դոլար է անհրաժեշտ, ծնողները դիմում են հանրությանը (տեսանյութ)

Վանաձորում բնակվող Թորոսյանների ընտանիքի փոքրիկը՝ 7-ամյա Էմինը, տառապում է մանկական ուղեղային կաթվածով: 2014 թվականի նոյեմբերի 15-ին Տուլա քաղաքի «Վերականգնողական Կլինիկայի ինստիտուտում» երեխան անցել է վերականգման կուրս: Նույն կլինիկայի մասնագետները փետրվարի 11-ին կլինեն Հայաստանում` ՄՈՒԿ-ով ծնված երեխաների վիրահատությունների կատարման համար:

Փոքրիկին ինքնուրույն քայլեր կատարելու և վիրահատությանը մասնակցելու համար անհրաժեշտ է ընդամենը 1500 ԱՄՆ դոլար: Էմինը եկեղեցու և դասընկերների աջակցությամբ արդեն ունի 200 դոլար, իսկ մնացած մասը հավաքելու հարցում նրա ծնողները դիմում են հանրության աջակցությանը:

Երեխային օգնելու նպատակով նրա հոր՝ Պետրոս Թորոսյանի անունով ՎՏԲ-Հայաստան
բանկում բացված են հաշվեհամարներ. AMD 16093001774601; USD 16093001774602; EUR 16093001774603; RUR 16093001774604: Արտերկրից փոխանցումների համար՝ SWIFT: ARMJAM22:
Երեխայի մոր հեռախոսահամարն է՝ +37493 93-27-41:

«ԱՐՇԱԿ ԴԱԲԱՂՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՄԱՅՐ ՄԱՆԵ» ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՀԿ
Կոնտակտային անձ՝ Մանուշակ Ստեփանյան
Հեռ.՝ +37495 14-20-24

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս