Եվս մեկ անգամ աղոթեք. Վլադիմիր Գասպարյան (տեսանյութ). yerkir.am
Եռաբլուրում ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը լրագրողների հետ զրույցում, պատասխանելով Yerkir.am-ի հարցին, թե ժողովրդական հուզումները կարո՞ղ են լինել խաղաղ ու միանգամայն հանգիստ, նշել է. «Իհարկե, կարող է լինել հանդարտ»:
Ճշտող հարցին` չէ՞ որ դրանք ժողովրդական հուզումներ են, պատասխանեց. «Հուզվում են… գիտե՞ք որ ժամանակ»: Լրագրողների հարցին. «Բացի աղոթելուց, ի՞նչ խորհուրդ կտաք», պատասխանել է. « Եվս մեկ անգամ աղոթեք, միգուցե կօգնի»: