Բաժիններ՝

«Ընտանիքից երկու հոգի ուղղաթիռ չի նստի». ընտանիքը հիշում է Սերգեյին (լուսանկարներ, տեսանյութ). yerkir.am

12-ամյա Ալեքսանդր Սահակյանը ցույց է տալիս հոր` ռազմական օդաչու Սերգեյ Սահակյանի հետ պատրաստած ուղղաթիռների փոքր մոդելները: Ալեքսանդրը հոր գործը շարունակողն է լինելու. ցանկանում է ռազմական օդաչու դառնալ:

Ալեքսանդրի երկվորյակ եղբայրը` Արթուրը, իրավաբան է դառնալու, ինչպես ինքն է ասում` օրենքներն ու ճիշտը պաշտպանող մարդ:

Տղաները հիշում են, ինչպես էր հայրը կատակներ անում, հետո ասում, որ «սրտներին մոտ չընդունեն», մեկ-մեկ էլ բարկանում էր, հարցնում ենք ամենաշատը ում վրա` մատնացույց են անում 2.5 տարեկան Խաչատուրին: Մեծ տղաները հոր հետ մեկ անգամ ուղղաթիռով զբոսնել են, Խաչիկին ու կնոջը երբեք չի բարձրացրել երկինք.

«Չգիտեմ, ինձ ասում էր` ընտանիքից երկու հոգի ուղղաթիռի մեջ չի լինում: Խաչիկին տանում էր աշխատանքի, տղաներով, ընկերներով մինչև երեկո, տուն գալը պահում էին»,-yerkir.am-ի հետ զրույցում  պատմում է Սերգեյի կինը` Քրիստինե Սահակյանը: Նա խոստովանում է, որ խանդում էր օդին ու օդանավերին, իսկ Սերգեյը երբեք խանդոտ չի եղել.

«Շատ լավ ամուսին է, շատ լավ հայր: Շատ էր սիրում իր տղաներին, հպարտանում էր տղաներով: Մենք էլ միշտ իրենով ենք հպարտացել ու շարունակելու ենք հպարտանալ: … Ծանոթացել ենք 1998 թվականին` իր քույրիկի Տրնդեզի ժամանակ: Մեկ-երկու տարի ընկերություն ենք արել, հետո ամուսնացել ենք: Տարիները միշտ էլ քաղցր են եղել մեզ համար, էդպես օր չի եղել, որ … չգիտեմ…»:

10945350_843343142389884_395677158_n

10565673_843343115723220_827563736_n_1

Մանրամասները` yerkir.am կայքում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս