Բանակի օրը՝ սպարապետի տուն-թանգարանում (լուսանկարներ)
Հունվարի 28-ին՝ Հայոց բանակի կազմավորման 23-րդ տարեդարձի օրը, Հայաստանի երիտասարդական հիմնադրամի (ՀԵՀ) Արարատի մարզային կենտրոնի աշխատակիցներն ու մոտ 35 կամավոր այցելել են ՀՀ զինված ուժերի կազմավորման ակունքներում գտնվող սպարապետի, ՀՀ ազգային հերոս՝ Վազգեն Սարգսյանի տուն-թանգարան։
«Տոնդ շնորհավոր, սպարապե´տ» խորագրով ծրագրի շրջանակներում երիտասարդները ծաղիկներ են դրել Վազգեն Սարգսյանի հուշարձանի մոտ, թանգարանում ծանոթացել են պետական, քաղաքական, ռազմական գործչի կյանքին, գործունեությանը, թանգարանի ցուցանմուշներին։
ՀԵՀ կամավորներն իրենց մտորումներն ու տպավորություններն են գրել թանգարանի՝ հյուրերի գրառումների մատյանում։
Հայաստանի երիտասարդական հիմնադրամի հասարակայնության հետ կապերի ծառայություն