Այսօր անհնարին է սահմանին գերզգայուն սարքեր տեղադրել. Սեյրան Օհանյան. news.am
Սահմանին գերզգայուն սարքերի տեղադրման համար պայմաններ են հարկավոր: Այս մասին այսօր՝ հունվարի 28-ին, «Եռաբլուր» զինվորական պանթեոնում լրագրողների հետ զրույցում ասաց Հայաստանի պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը։
«Առաջին հերթին թողեք, որ այս հարցով զբաղվեն այն կառույցները, որոնք դրա մասնագետն են: Երկրորդ՝ այնտեղ, որտեղ մենք պետք է տեխնիկական նոր միջոցներ տեղադրենք, անընդհատ կրակային եւ տարբեր ազդեցությունների տակ են գտնվում, եւ անհնարին է այսօր այսպիսի սարքեր տեղադրելը»,-news.am-ին ասել է նախարարը՝ նշելով, որ սա ֆինանսական միջոցների հետ որեւէ կապ չունի: