Բաժիններ՝

Լիճքում ընկերոջ սպանության մեջ կասկածվող Արմեն Գորոյանն ինքնակամ ներկայացել է. news.am

Գեղարքունիքում հունվարի 26-ին հրազենային վնասվածքից մահացած Արթուր Իրիցյանն ամուսնացած էր, երկու երեխա ուներ: Այս մասին NEWS.am-ին ասաց Լիճքի գյուղապետ Գնել Գրիգորյանը, որի համագյուղացին է սպանված երիտասարդը:

Գյուղապետը նշեց, որ կատարվածը բոլորին է զարմացրել, պատճառների մասին այս խահին խոսելը վաղ է, քանի որ Արթուրն ու սպանության մեջ կասկածվող Արմեն Գորոյանը ընկերներ են եղել:

«Արթուրն էլ, Արմենն էլ արտագնա աշխատանքով էին զբաղվում: Չգիտենք, թե ինչ է տեղի ունեցել նրանց մեջ, հետաքննություն է իրականացվում: Իրար ընկերներ էին, թե վերջին շրջանում ինչ հարաբերություններ են ունեցել, չեմ կարող ասել»,- ասաց գյուղապետը:

Մանրամասներն՝ սկզբնաղբյուր կայքում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս