Միքայել Սրբազանը Անդրեյ Մալախովի հետ լուրջ ու սուր զրույց է ունեցել. (տեսանյութ). aravot.am
Ինչպես հայտնի է, ռուս հայտնի հաղորդավար Անդրեյ Մալախովը նկարահանող խմբի հետ այցելել էր Գյումրի՝ այս քաղաքում տեղի ունեցած ողբերգությանն անդրադառնալու: Վերջինս այցելել էր Գյումրու քաղաքապետին, հանդիպել էր նաեւ Շիրակի հոգեւոր առաջնորդ Միքայել եպիսկոպոս Աջապահյանին ու հարցազրույց արել նրանց հետ: Անդրեյ Մախալովին ուղեկցողների տպավորությամբ, Միքայել Սրբազանը բավական սուր տոնով է խոսել նրա հետ, հանդես է եկել որպես իսկական պահանջատեր՝ Պերմյակով ոճրագործին հայ իրավապահներին հանձնելու հարցում: Aravot.am-ի հետ զրույցում Միքայել Աջապահյանն ասել.
«Բա ես որպես պահանջատեր պիտի հանդես գայի, ի՞նչ էիք ուզում, որ հանդես գայի, երբ որ ես պահանջատեր եմ: Ես առաջին օրվանից այդ պահանջատերը եղել եմ, նույնիսկ փողոց, որ դուրս չէին եկել ժողովուրդը, դրանից առաջ ես պահանջատեր եղել եմ, եւ այդ պահանջը իմ պահանջն էլ է նաեւ, եւ, բնականաբար, այդ մասին արտահայտվել եմ: Եւ արտահայտվել եմ շատ լուրջ, շատ սուր, բայց նաեւ շատ զուսպ, ինքը հասկացավ եւ հասկանալով գնաց»:
Սրբազանի խոսքով Ավետիսյանների հուղարկավորության օրը Անդրեյ Մալախովի՝ Կրասնոդարի երկրամասում ռուս կնոջ պատճառով հայ տղաների միջեւ ծագած կռիվը ցուցադրող թոք շոուն ինքը չի դիտել, քանի որ չի նայում եւ երբեւիցե ցանկություն էլ չունի դիտելու թոք շոուները, բայց, ըստ նրա, այդ եղեռնագործության ժամանակ այդպիսի թոք շոու ցուցադրելը հավելյալ անհամապատասխանություն է ստեղծել Մալախովի հաղորդման եւ եղած իրականության միջեւ:
Ամբողջությամբ կարող եք կարդալ սկզբնաղբյուր կայքում:
Լուսանկարը՝ 168.am-ի