Բաժիններ՝

«Ադրբեջանի ՊՆ-ին խորհուրդ կտայինք տարբերել ականանետը նռնականետից». Արծրուն Հովհաննիսյան

ՀՀՀ ՊՆ մամլո խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Ցավակցելով ադրբեջանական զոհերի ընտանիքներին նրանց որդիների ադրբեջանական ղեկավարության ավանտյուրայի զոհը դառնալու կապակցությամբ, միաժամանակ որոշակի պարզաբանում տանք:

Այո մենք չենք թաքցնում, որ կանխարգելիչ գործողություններ ենք իրականացրել: Զոհվածների հարազատները կարող են սեփական ԶՈւ-երի հրամակազմից պարզաբանում պահանջեն, թե սույն ամսի 23-26-ը ինչ ճակատագիր են ունեցել, Գյոալի-Գետաբեկի ուղղությամբ տեղակայված 812-րդ մոտոհրաձգային բրիգադի պաշտանության տեղամասում, Զիվլյան-Դաշքեսան ուղղությամբ տեղակայված 191-րդ լեռնահրաձգային բրիգադի տեղամասում, Քեմերլիի ուղղությամբ տեղակայված 707-րդ մոտոհրաձգային բրիգադի և Կիյամադդինլիի ուղղությամբ տեղակայված 161-րդ մոտոհրաձգային բրիգադի պաշտպանության տեղամասում, ծառայող ավելի քան 15 զինծառայողները:

Հ.Գ. Ի դեպ Ադրբեջանի ՊՆ-ին խորհուրդ կտայինք տարբերել ականանետը նռնականետից, քանի որ ականանետի դեպքում զոհերն ու ավերածությունները լրիվ այլ կլինեին»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս