Տեղին չէ ասել, որ հայ-ռուսական հարաբերությունները պետք է վերանայվեն. Էդվարդ Նալբանդյան

«Տեղին չէ ասել, որ հայ-ռուսական հարաբերությունները պետք է վերանայվեն»,- այս մասին այսօր՝ 2014 թվականի ամփոփիչ մամլո ասուլիսի ընթացքում հայտարարեց ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը` պատասխանելով հարցին, թե ՀՀ իշխանություններին բավարարո՞ւմ է հայ-ռուսական հարաբերությունների մակարդակը, որը քննադատվում է հասարակության կողմից Գյումրիի դեպքերի հետ պայմանավորված: Նա նշեց, որ Հայաստանն ու Ռուսաստանն ունեն դաշնակցային, ռազմավարական հարաբերություններ: Իսկ Գյումրիի ողբերգությունն, ըստ նրա, կարիք չկա կապակցել այդ հարաբերությունների հետ:

«Գյումրիում տեղի ունեցած ողբերգության վերաբերյալ հասարակության վրդովմունքը և զայրույթը հասկանալի են»,- ասաց Նալբանդյանը` շարունակելով, որ դրանք կապակցել և ասել, որ պետք է վերանայել հայ-ռուսական հարաբերությունները, տեղին չէ, քանի որ կան դաշնակցային, ռազմավարական հարաբերություններ Ռուսաստանի հետ և կողմերը համատեղ ջանքերով մտածում են այդ հարաբերություններն ավելի խորացնելու, ամրապնդելու և զարգացնելու մասին:

 

 

 

Տեսանյութեր

Լրահոս