Զապը հունվարի 29-ին ազատ կարձակվի. Դատարանը մերժել է կալանքը երկարացնել. news.am
Կենտրոն եւ Նորք-Մարաշ ընդհանուր իրավասության դատարանը մերժել է Երեւանում 2014թ հոկտեմբերի 28-ին հայտնաբերված Անդրանիկ Սողոյանի կալանքը երկու ամսով երկարացնելու Արդարադատության նախարարության միջնորդությունը: Այս մասին հայտնեցին NEWS.am-ի աղբյուրները:
Կայքի տեղեկություններով՝ դռնփակ դատական նիստն անցել է առանց Անդրանիկ Սողոյանի, նա չի ցանկացել ներկա գտնվել: Իսկ դատարանը, առաջնորդվելով ազատության կանխավարկածով, մերժել է արդարադատության նախարարության միջնորդությունը՝ նշելով, որ անհիմն է կալանքը երկարացնելը, քանի որ Զապը ունի արդարացման ակտ, իսկ Չեխիայի Գերագույն դատարանի նիստը դեռ հայտնի չէ՝ երբ կլինի:
Կենտրոն եւ Նորք-Մարաշ ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի որոշումը բողոքարկելու համար Արդարադատության նախարարությունը ունի 5 օր ժամանակ: Այսպիսով, եթե որեւէ բան չփոխվի, ապա Զապը հունվարի 29-ին ազատ կարձակվի:
Մանրամասներն՝ սկզբնաղբյուր կայքում: