Բաժիններ՝

Փոքրիկ Հասմիկին սպանել էին մոր գրկում, Սերյոժային էլ օրորոցում էին դանակահարել. aravot.am

aravot.am-ը գրում է. Գյումրու Մյասնիկյան փողոցի բնակիչներից մեկը պատմեց, որ Ավետիսյանների ընտանիքի դաժան սպանությունից հետո ինքը գնացել է նրանց տուն ու ականատես եղել սահմռկեցուցիչ մի տեսարանի:

Նրա նկարագրելով, տան երեք սենյակները իրար մեջ են եղել, գնացքի սենյակների պես, մարդասպանն առաջինը սպանել է տան աղջկան՝ Արաքսյային, մտել է երկրորդ սենյակ, որտեղ պառկած են եղել հայրն ու մայրը:

Սպանությունից հետո տան տղամարդուն՝ Սերյոժային, գտել են անկողնում անշարժ պառկած, բայց կնոջ ոտքի դիրքից ենթադրել են, որ նա փորձել է աղջկան օգնության հասնել:

Տան տղան, հարսն ու երեխաները եղել են երրորդ սենյակում, տղան ամենայն հավանականությամբ փորձել է վազել, գալ, հասնել օգնության, բայց նրան սպանել են, անկողնուց վայր ընկած են գտել, իսկ հարսը ամուր գրկել է աղջկան ու, ամենայն հավանականությամբ, փորձել է նրան պաշտպանել ու երկուսով անկողնում են սպանվել:

«Տղա էրեխին դանակով վեց անգամ օրորոցի մեջ էր խփել, նրան չեմ տեսել, բայց մնացածին տեսել եմ, աղջկա՝ փոքրիկ Հասմիկի սրտին էին կրակել: Եթե ավտոմատը բացած լիներ, պատերի վրա գյուլլի տեղերը կերեւան, ինձ էդպես էլ անհայտ մնաց, թե լույսերը ո՞նց է վառել կամ միգուցե լապտեր է գցել:

Իրենց բակում ապրող հորեղբոր աղջիկը՝ Կարինեն ձայներ լսել է, բայց մտածել է, թե երկրաշարժ է: Չենք հասկանում` ինչո՞ւ են սպանել, ո՞վ է պատվիրատուն, եթե հիմա Պերմյակովին բերեն մեր թաղ, ձեռք չենք տա, բայց միայն մի պայմանով, պիտի ասի պատվիրատուն ո՞վ է, ի՞նչ է թաքնված այս ամենի հետեւում:

Ախր, ի՞նչ էին ուզում էս մարդկանցից, տները որ մտնեիր, սովորական տուն էր, մի դուռ էին առել, որ փոխեին, դա էլ չհասցրեցին, նոր-նոր ռեմոնտ էին արել տները, շատ սովորական ապրող մարդիկ էին: Մարդասպանը դռան ապակին հանել է պլանկեքից, ձեռքը տարել, ներսի կողմից բանալիով բացել է դուռը ու ներխուժել է ներս: Դռան ապակին կողքի էր դրել, հետո կոտրվեց դռան ապակին: Եթե ջուր ուզեր, նայեք, տեսեք քանի տուն կար մինչեւ Ավետիսյանների տունը»:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ 

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս