Բաժիններ՝

«Ռուսաաստանը չի հրաժարվում վերադարձնել Պերմյակովին». Պետդումայի պատգամավոր Օլեգ Լեբեդև. ԳԱԼԱ

ԳԱԼԱ-ն գրում է. Ռուսաստանի պետդումայի պատգամավորական խմբում Գյումրի ժամանած ԱՊՀ գործերի կոմիտեի փոխնախագահ, Պետդումայի պատգամավոր Օլեգ Լեբեդեւը
Պետդումայի անունից այսօր հնչեցրեց ցավակցություններ Ավետիսյանների ընտանիքի հարազատներին, ողջ հայ ժողովրդին:

Լեբեդեւը հրեշավոր հանցագործություն համարեց կատարվածը՝ ընդգծելով, որ տեղի ունեցածը սահմաններ չի ճանաչում, այն ողբերգություն է նաեւ Ռուսաստանի եւ ռուս ժողովրդի համար՝ այդ թվում զինծառայողի ընտանիքի:

Հարցին, թե արդյո՞ք տեղի ունեցած հրեշավոր սպանությունը չի վատթարացնի հայ-ռուսական հարաբերությունները՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ ռուսական կողմը համառորեն չի ցանկանում մեղադրյալին վերադարձնել հայկական կողմին, Լեբեդեւը ընդգծեց՝ հույս ունի, որ երկու երկրների դարավոր բարեկամությանը կատարվածը չի խոչընդոտի:

«Որպեսզի հետաքննությունը լինի թափանցիկ, այստեղ վերջերս եկան ՌԴ քննչական կոմիտեի ներկայացուցիչները՝ Բաստրիկինի գլխավորությամբ: Հայաստանի եւ ՌԴ քննչական կոմիտեների կողմից ստեղծվել է համատեղ շտաբ : Այս շտաբում ընդգրկվել են լավագույն քրեագետները՝ Ռուսաստանի եւ Հայաստանի, եւ ես վստահ եմ, որ այս հետաքննությունը կլինի մաքսիմալ թափանցիկ, եւ մենք բոլորս՝ դուք լրագրողներդ եւ մենք՝ պատգամավորներս, պետք է հնարավոր ամեն ինչ անենք, որ այս հանցագործության հետաքննությունը կատարվի առավելագույն թափանցիկությամբ, մարդիկ տեղեկացված լինեն…»:

Պետդումայի պատգամավորը նշեց, որ հայ խորհրդարանականների հետ հանդիպելով՝ համատեղ որոշում են կայացրել՝ ստեղծել պատգամավորների խումբ, որը հետեւելու է նախաքննության ընթացքին:

«Մենք եւս բաց եւ թափանցիկ կաշխատենք, կհանդիպենք ձեզ հետ, կներկայացնենք հետաքննության արդյունքները: Կարեւորն այն է, որ այս դեպքում նախաքննությունն ընթանում է Հայաստանում, դատաքննությունը եւս տեղի կունենա Հայաստանում»,-նշեց Լեբեդեւը:

Հարցին, թե այս գործով չպե՞տք է արդյոք պատասխանատվության ենթարկվեն բազայի ղեկավարությունը, պատգամավորը դարձյալ նշեց, որ պետք է սպասել նախաքննությանը:

«Ամեն դեպքում, վստահ եմ, որ կպատժվեն այն դեմքերը, ովքեր եթե անգամ չեն նպաստել, ապա գոնե չեն կանխարգելել : Ռուսաաստանը չի հրաժարվում վերադարձնել Պերմյակովին: Ինչպես ես ասացի, հիմա քննություն է գնում: Եւ միայն քննության արդյունքներից հետո որոշումներ կկայացվեն: Ես հույս ունեմ, որ կընդունվեն խելամիտ որոշումներ: Բայց ո՛չ դուք, ո՛չ մենք ենք այդ որոշումները ընդունողը»:

Մանրամասներն՝ սկզբնաղբյուր կայքում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս