Ի՞նչ է կատարվել 1999 թ. գյումրեցիներին գնդակահարած ռուս զինծառայողների հետ. armtimes.com
«ՀԺ»-ն հարցում էր ուղարկել Արդարադատության նախարարության քրեակատարողական վարչության պետ Արթուր Օսիկյանին՝ ճշտելու, թե ռուսական ռազմաբազայում ծառայող երկու ռուս զինվորները, ովքեր 1999 թվականին Գյումրիի կենտրոնում երկու հոգու սպանել ու մի քանիսին վիրավորել էին, իսկ այնուհետեւ հայաստանյան դատարանի կողմից դատապարտվել 14 եւ 15 տարվա ազատազրկման, ՀՀ-ի ո՞ր քրեակատարողական հիմնարկում են կրել իրենց պատիժը եւ քանի տարի, ու ո՞ր թվականին են նրանք տեղափոխվել ՌԴ:
«27.12.99թ. Շիրակի մարզի առաջին ատյանի դատարանի կողմից Ալեքսանդր Վլադիմիրի Կամենեւը դատապարտվել է ազատազրկման 15 տարի ժամկետով, իսկ Դենիս Յուրիի Պոպովը՝14 տարի, պատժի սկիզբը՝ 15.04.99թ: Դատապարտյալ Ա.Կամենեւը մինչեւ 2011թ. հունիսի 10-ը պատիժ է կրել ՀՀ ԱՆ համապատասխան քրեակատարողական հիմնարկում: «Դատապարտյալների փոխանցման մասին» 21.03.1983թ. Ստրասբուրգի կոնվենցիայի համաձայն (ՀՀ ԱԺ-ի կողմից վավերացվել է 21.03.2001թ.), ՌԴ Օրենբուրգի մարզի դատարանը 12.05.2010թ. որոշում է կայացրել Ա.Կամենեւին պատժի հետագա կրման նպատակով Ռուսաստանի Դաշնություն փոխանցելու մասին, ուստի, 10.06.2011թ. Ա.Կամենեւը փոխանցվել է ՌԴ իրավապահ մարմիններին: Ինչ վերաբերում է Դենիս Յուրիի Պոպովին, հայտնում ենք, որ նա հետագա պատիժը կրելու նպատակով 18.04.2001թ. փոխանցվել է Ռուսաստանի Դաշնության իրավապահ մարմիններին: Տեղափոխման վերաբերյալ փաստաթղթերը ոչնչացվել են՝ պահպանման ժամկետը լրանալու հիմքով»,- պատասխանել են ԱՆ-ից:
Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: