Պերմյակովին ձերբակալության հաջորդ օրը տարել են Գյումրիի հոսպիտալ. «Ժողովուրդ»
![](https://168.am/wp-content/uploads/2015/01/Valeri-Permyakov1.jpg)
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդի» տեղեկություններով՝ Գյումրիում Ավետիսյանների ընտանիքի յոթ անդամների սպանության մեջ մեղադրվող Վալերի Պերմյակովին ձերբակալության հաջորդ օրը տարել են Գյումրիի հոսպիտալ:
Մեր աղբյուրների հաղորդմամբ՝ Վ. Պերմյակովի ինքնազգացողությունը վատացել է, եւ նրան հոսպիտալ տեղափոխելուց հետո տարբեր ստուգումների են ենթարկել:
Ըստ նույն տեղեկությունների՝ Պերմյակովը ծեծված է եղել, ինչի արդյունքում էլ նրա ինքնազգացողությունը վատացել է, եւ ստիպված են եղել նրան հոսպիտալ տեղափոխել: Իսկ ստուգումներից հետո նրան անմիջապես տեղափոխել են հետ՝ Գյումրիում տեղակայված ՌԴ 102-րդ ռազմաբազա»։
Մանրամասները՝ օրաթերթի այսօրվա համարում: