Բաժիններ՝

Պատգամավորներն առաջարկում են դեկտեմբերի 9-ը դարձնել Ցեղասպանության դատապարտման և հիշատակման օր

ԱԺ ՀՀԿ և «Ժառանգություն» խմբակցությունների երեքական պատգամավորներ      Արտակ Զաքարյանը, Կորյուն Նահապետյանը, Շիրակ Թորոսյանը, Զարուհի Փոստանջյանը, Թևան Պողոսյանը և Ալեքսանդր Արզումանյանը առաջարկում են Հայաստանի «Տոների և հիշատակի օրերի մասին» օրենքում կատարել լրացում և դեկտեմբերի 9-ը նշել Ցեղասպանության զոհերի հիշատակի օր:

1948թ. դեկտեմբերի 9-ին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան ընդունել է «Ցեղասպանության հանցագործությունը կանխելու և դրա համար պատիժի մասին» կոնվենցիան, և այդ օրը աշխարհի բազմաթիվ երկրներում նշվում է, որպես ցեղասպանությունների դատապարտման և հիշատակման օր:

Օրենքում այս փոփոխության ընդունումից հետո Հայաստանի խորհրդարանը կարող է հայտարարություն կամ օրենք ընդունել Օսմանյան կայսրությունում հույների, եզդիների, ասորիների և մյուս ժողովուրդների ցեղասպանությունը դատապարտելու մասին: Այսպիսով` եթե ապրիլի 24-ին նշվում է միայն Հայոց Ցեղասպանության հիշատակի օր, ապա դեկտեմբերի 9-ը կնշվի մինչև այժմ տեղի ունեցած ցեղասպանությունների և հատկապես Օսմանյան կասրության տարածքում տեղի ունեցած ցեղասպանությունների հիշատակման օր:

 

 

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս