Բաժիններ՝

ՌԴ նախագահի մամլո խոսնակի հարցազրույցը՝ ԳԱԼԱ-ին. «Կլինի դատավարություն ՌԴ օրենքներով» (տեսանյութ). ԳԱԼԱ

«ԳԱԼԱ» հեռուստաընկերության մոսկովյան թղթակիցը հարցազրույց է անցկացրել ՌԴ նախագահ Վ. Պուտինի մամլո խոսնակ Դմիտրի Պեսկովի հետ՝ Գյումրիում տեղի ունեցած ողբերգական դեպքերի, հետագա զարգացումների, սպանության գործով մեղադրյալ զինվորականի հետագա դատավարության շուրջ ՌԴ իշխանությունների դիրքորոշման եւ այլ հարցերի մասին:

Հարցազրույցն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորեւ.

-Հայաստանի նախագահի հետ հեռախոսազրույցի ընթացքում Վ. Պուտինը վստահություն է հայտնել, որ բոլոր անհրաժեշտ քննչական գործողությունները կկատարվեն սեղմ ժամկետներում և մեղավորները օրենքով նախատեսված պատիժ կստանան: Խնդրում եմ պարզաբանել, որ երկրի օրենքի մասին է խոսում ՌԴ նախագահ Վ. Պուտինը:

Պեսկով. Քանի որ նա Ռուսաստանի քաղաքացի է, ապա բնական է, որ դրանք ռուսաստանյան օրենքներն են, կլինի ռուսաստանյան դատավարություն, բայց պետք է նշել, որ այս օրերին Գյումրիում աշխատում է Ռուսաստանի քննչական կոմիտեի ղեկավարը և նախագահի հանձնարարությամբ նա աշխատում է հայ քննիչների հետ համատեղ, նրանք մասնակցում են քննչական գործողություններին, և այդ պատճառով քննությունն ընթանում է համատեղ: Սակայն կլինի ռուսաստանյան դատավարություն և այս պարագայում Ռուսաստանի օրենսդրությունը նման հրեշավոր հանցագործությունների նկատմամբ բացարձակ անգութ է:

– Կրեմլի պաշտոնական կայքը հաղորդում է, որ Ռուսաստանի նախագահը ևս մեկ անգամ ցավակցություն է հայտնել սպանվածների հարազատներին և ամբողջ հայ ժողովրդին Գյումրիում օրերս տեղի ունեցած ողբերգության կապակցությամբ: Խնդրում եմ հստակեցնել, ե՞րբ է Վ. Պուտինը առաջին անգամ իր ցավակցությունը հայտնել հայ ժողովրդին:

Պեսկով. Հենց հանցագործության օրը, ՌԴ Արտաքին գործերի նախարար Ս. Լավրովը և Պաշտպանության նախարար Ս. Շոյգուն հեռախոսազրույց են ունեցել իրենց հայ կոլեգաների հետ և նրանք ՌԴ ամբողջ ղեկավար կազմի անունից՝ այդ թվում և Վլադիմիր Պուտինի, իրենց ցավակցությունն են հայտնել հայ գործընկերներին և ամբողջ հայ ժողովրդին:

Մանրամասներն՝ սկզբնաղբյուր կայքում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս