Զարուհի Փոստանջյանը՝ ռուսական ռազմաբազայի դուրսբերման մասին. «Свято место пусто не бывает»

«Նախ` «свято место пусто не бывает», երկրորդը՝ մենք պետք է գիտակցենք, որ ամբողջ աշխարհում տեղի ունեցող իրադարձությունները մեզանից հեռու չեն: Մենք ամեն ինչի էլ պետք է պատրաստ լինենք, իսկ սրան մենք պատրաստ չէինք: Եթե իրենք զինված են, ռազմաբազան է ու մոտ 5000 սահմանապահներ, պատկերացրեք՝ մեր ժողովրդի ու իրենց մեջ բախում է լինում: Բողոքող երիտասարդները զինված չէին, իսկ նրանք զինված են: Դրա անդառնալիությունը պատկերացրեք: Այսպիսի բարձիթողի վիճակը շատ վտանգավոր է, չի կարելի թողնել»,- 168.am-ին ասել է ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը՝ պատասխանելով հարցին՝ եթե հայկական կողմն ի վերջո գնա այդ քայլին ու ռուսական ռազմաբազան Գյումրիից հանելու պահանջ դնի, ի՞նչ սպառնալիքներ կարող են առաջանալ: Ըստ նրա՝ բոլոր սցենարները պետք է քննարկել, օրինակ, որ մի օր ռազմաբազան չի լինում, կամ, որ մի օր ռազմաբազայի ղեկավարությունը դառնում է Էրդողանամետ, և այլն.

«Այս պահին ասում են, որ մեր դաշնակիցն են, բայց մի օր կարող է փոխվել: 100 տարի առաջ բոլշևիկներն են Քեմալին ոսկին տվել, որ նա զինվել է: Բացեք, նայեք Էրդողանի և Պուտինի մամուլի ասուլիսը, նման մերձեցումը մեզ համար շատ վտանգավոր է, մենք իրավունք չունենք` չգնահատենք ու զգայուն չլինենք»:

Տեսանյութեր

Լրահոս