Եղվարդի մանկապարտեզը դեռ փակ է. «Փաստինֆո»
Եղվարդի մանկապարտեզը դեռ չի աշխատում, թեև նախատեսված էր, որ այն պետք է իր դռները բացեր երեկ` հունվարի 19-ին:
Այս մասին «Փաստինֆո»-ին հայտնեցին Եղվարդի քաղաքապետարանից` դա պատճառաբանելով տեխնիկական խնդիրներով: Մեզ հայտնեցին նաև, որ ախտահանման աշխատանքներից հետո՝ հունվարի 13-ին, բացվել էին մանկապարտեզի խոհանոցն ու պահեստը:
Հիշեցնենք` քաղաքի միակ մանկապարտեզը փակվել էր նոյեմբերի 28-ին, երբ թունավորման ախտանշաններով հիվանդանոց էին տեղափոխվել մանկապարտեզի գրեթե բոլոր սաներն ու աշխատակիցները:
ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչությունում հարուցվել էր քրեական գործ, որի շրջանակներում պարզվել էր, որ Եղվարդի թիվ 1 մանկապարտեզում չեն պահպանվել սանիտարահամաճարակային կանոնները, ինչն էլ հանգեցրել է մանկապարտեզի սաների, աշխատակիցների ու նրաց հետ շփվող մարդկանց զանգվածային թունավորման։
Մանրամասներն՝ սկզբնաղբյուր կայքում: